«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում, EndoLab-ի և Հիստոջենի մասնագետների համագործակցության արդյունքում,կատարվել է միջնորմի գոյացության տրանսէզոֆագիալ նուրբ ասեղային ասպիրացիա՝ Համալսարանական գաստրոինտեստինալ էնդոսկոպիայի բաժնի վարիչ՝ Կարեն Մանուկյանի և բժշկական գիտությունների թեկնածու, Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի բժիշկ- ախտաբան Արմեն Մխիթարյանի գլխավորությամբ։
Ասպիրատը գնահատվել է տեղում։ Տվյալ հետազոտությունը համարվում է քիչ տրավմատիկ և հնարավորություն է տալիս վերցնել նմուշը բիոպսիայի համար անհասանելի հյուսվածքներից։
.png)